«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն կողմնորոշվել է իր ապագայի հարցում, փոխանցում է Championat.com-ը՝ հղում անելով «Marca»-ին:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիական թիմի ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ «Ռեալի» կազմում և արդեն համաձայնության է եկել «Արքայական ակումբ» տեղափոխության շուրջ:
Ֆուտբոլիստի ընտրությունը պայմանավորված է հիմնականում նրանով, որ «Ռեալի» գլխավոր մարզիչը Զինեդին Զիդանն է: Բացի դա, Մբապեի համար կարևոր են իսպանական գրանդի մարզական նախագծերը: «Ռեալն» ընթացիկ մրցաշրջանում հետևել է Մբապեի խաղին, և ակումբում վստահ են, որ ֆուտբոլիստը շատ օգտակար կլինի մադրիդյան թիմի համար: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Մբապեի համար 85 մլն եվրո է առաջարկել, սակայն «Մոնակոն» 120 մլն եվրո է պահանջել: 18-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը:Vesti.am









