Foto

«Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Սելտային»

Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց իսպանական «Սելտային»:

Հանդիպումն ավարտվեց Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմի նվազագույն հաղթանակով: Խաղի միակ գոլը 67-րդ րոպեին տուգանայինից խփեց «կարմիր սատանաների» երիտասարդ հարձակվող Մարկուս Ռեշֆորդը:

Խաղին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 78-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 11-ին:

«Սելտա»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 0:1

Գոլը` Ռեշֆորդ (67)