Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Մոնակոյի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվային:
22-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա այն դիրքում, որում այժմ խաղում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Դա թույլ կտա հայ ֆուտբոլիստին ավելի հաճախ հանդես գալ ենթահարձակվողի դիրքում, տեղեկացնում է «The Independent»-ը:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 33 խաղում Սիլվան խփել է 6 գնդակ և կատարել 9 արդյունավետ փոխանցում:
Vesti.am









