Foto

ՉԼ. Իգուաինի դուբլի շնորհիվ «Յուվենթուսը» վստահ քայլ է կատարում դեպի եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Թուրինի «Յուվենթուսը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է «Մոնակոյին»:

Գեղեցիկ գրոհից հետո հանդիպման հաշիվը բացել է Գոնսալո Իգուաինը: 59-րդ րոպեին հյուրերը դաշտի կենտրոնում խլել են գնդակը և Դանի Ալվեսի փոխանցումից հետո Իգուաինը խփել է երկրորդ գնդակը: Բրազիլացին այս խաղում կատարել է երկու գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 9-ին:

Մայիսի 2-ին կիսաեզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» 3 անպատասխան գնդակ էր ուղարկել «Աթլետիկոյի» դարպասը: Հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Կրիշտիանու Ռոնալդուն:

Vesti.am