Foto

Դե Խեան չի ցանկանում «Ռեալ» տեղափոխվել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան մտադիր չէ տեղափոխվել Մադրիդի «Ռեալ». այդ մասին հայտնում է Sports.ru-ն՝ հղում անելով «ESPN»-ին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը ցանկանում է շարունակել ելույթներն անգլիական գրանդի կազմում:

Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը խնդրել է բանակցություններ վարել «արքայական ակումբի» հետ՝ իր տեղափոխության շուրջ:

Բացի այդ, նշվել էր, որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը պատրաստ է աշխատավարձի կրճատման՝ հանուն «Ռեալ» տեղափոխության: Դե Խեայի տարեկան աշխատավարձն անգլիական ակումբում կազմում է 12 մլն եվրո:

Vesti.am