Չեխական ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում երկրի ֆուտբոլի ասոցացիայի շտաբ-բնակարանում, հայտնում է «Seznam»-ը:
Իրավապահ մարմինների աշխատանքը պայմանավորված է սպորտի բնագավառում առկա սուբսիդիայի գործով սկսված մասշտաբային հետաքնությամբ:
Խուզարկությանը ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ են մասնակցում: Հաղորդվում է, որ ասոցացիայի աշխատակիցները դուրս են բերվել գրասենյակից, նրանք գտնվում են կա՛մ հաստատության ընդունարանում, կա՛մ՝ փողոցում:
Արդեն կան ձերբակալվածներ, որոնց թվում է նաև ասոցացիայի ղեկավար Միրոսլավ Պելտան:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:









