Foto

Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, որը մադրիդյան դերբիում 20 գոլ է խփել

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական ռեկորդն է սահմանել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Աթլետիկոյի» հետ կայացած առաջին խաղի արդյունքում (3:0):

Պորտուգալիայի հավաքականի ավագը դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը 20 գոլ է հեղինակել մադրիդյան դերբիների պատմության ընթացքում:

Ընդհանուր առմամբ՝ Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանի ընթացքում «Ռեալի» հարձակվողը 11 խաղում 10 գոլ է հեղինակել: Ռոնալդուն ռմբարկուների ցանկի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 1 գոլով զիջելով Լիոնել Մեսսիին:

Vesti.am