«Գերմանական «Բավարիան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Արսենալի» դեմ ֆանտաստիկ խաղ ցուցադրեց»: Խաղից հետո նման կարծիք է հայտնել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին: Այդ մասին հայտնում է «ТАСС»-ը:
«Բավարիան» «Արսենալի» հետ խաղում հաղթել է 5:1 հաշվով:
«Մենք այսօր ֆանտաստիկ խաղ ցույց տվեցինք: Այս ցուցանիշը շատ կարևոր է մեզ համար, բայց առջևում դեռ Լոնդոնում կայանալիք հանդիպումն է: Պատասխան խաղում էլ մենք պետք է նման կիրք ցուցադրենք»,-ասել է «Բավարիայի» իտալացի մարզիչը:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն էլ իր հերթին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպման ավարտն անվանել է «մղձավանջ»:
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 7-ին, Լոնդոնում:
Vesti.am