Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Իրան - Հարավային Կորեա խաղին իրանցի երկրպագուներին արգելվել է մարզադաշտում ուրախության դրսևորումներ ունենալ: Դա կապված է շիա մահմեդականների արյունոտ Աշուրայի օրվա (Շահսեյ-Վախսեյ) հետ, որը նվիրված է Մուհամեդ մարգարեի թոռան՝ Հուսեյն իբն Ալիի նահատակության օրվան:
Երկրպագուները սև հագուստներով են լինելու: Բացի այդ, Թեհրանի 100 հազար տեղ ունեցող «Ազադի» մարզադաշտ են բերվել 75 քմ չափով երկու սև դրոշ: Կորեացի ֆուտբոլիստներն էլ համաձայնել են խաղադաշտ դուրս գալ սգո թևկապով:
Vesti.am