Foto

Իրանում անցկացվում է հայկական ապրանքների ցուցադրություն

Թեհրանում հոկտեմբերի 5-8-ը անցկացվելու է հայկական ապրանքների ու ծառայությունների «Armenia EXPO 2016» ցուցադրությունը:

Շուրջ 50 հայկական ընկերություն ցուցահանդեսին ներկայացնում են այնպիսի բաժիններ, ինչպիսիք են գյուղատնտեսական ապրանքների մշակումը, սննդամթերքի արտադությունը, բժշկական և դեղագործական արտադրանքը, շինարարությունը, արդյունաբերությունը, բանկային համակարգը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ոսկերչությունն ու ադամանդագործությունը, ապակու արտադրությունը, տեքստիլ արտադրությունը, տուրիզմը, տրանսպորտն ու լոգիստիկան:

Ցուցադրությունը կազմակերպել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, ինչպես նաև Իրանում Հայաստանի դեսպանատունը:

Vesti.am