Իրանում պահպանողականները պատրաստվում են երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար առաջադրել երկրի փոխնախագահ, ԻԻՊ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհի թեքնածությունը: Այդ մասին հաղորդում է Novostnik.ru-ն, հղում անելով իրանական «Asriran.com» կայքին:
Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպման ժամանակ նրան խորհուրդ չի տվել նորից առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում, դա բացատրելով այն բանով, որ նրա առաջադրումը երկիրը կբաժանի երկու բևեռների, ինչը ժողովուրդի հեղափոխության շահերից չի բխում:
Մահմուդ Ահմադինեժադը վստահեցրել է, որ մտադիր չէ մասնակցել նախագահական ընտրություններին:
Vesti.am