Foto

Ի՞նչ են քննարկել Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Մոհամմադ Զարիֆն ու Մեվլութ Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանային հարցեր: Ինչպես հաղորդում է Novostnik.ru-ն, հղում անելով «Irna»-ին, հանդիպումն անցել է փակ դռների հետևում` Անկարայում: Համաձայն տեղեկությունների, քննարկված հարցերի թվում է նաև Սիրիայի ճգնաժամը:

Այցի շրջանակում Զարիֆը պատրաստվում է հանդիպել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:

Vesti.am