Իտալական ռազմական նավատորմի նավը, որը մասնակցում է Հնդկական օվկիանոսում ծովահենների դեմ պայքարի ՆԱՏՕ-ի օպերացիային, 15 տարվա ընթացքում առաջին անգամ մտել է իրանական Բանդար-Աբբաս նավահանգիստ, որտեղ տեղակայված է Իրանի գլխավոր ռազմածովային բազան, փոխանցում է Novostnik.ru-ն` հղում կատարելով Iran.ru-ին:
Իտալիայի ռազմածովային ուժերի ղեկավարությունը հայտարարել է, որ այցը երկու նավատորմերի միջև «պատմական և հիանալի հարաբերությունների» վերականգնման մասն է:
Ավելի վաղ Իրան էր այցելել իտալացի ռազմական ծովագնացների պատվիրակությունը: 2016 թվականի ապրիլին Իրան էր այցելել Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին:
Իրանական «Թասնիմ» գործակալությունը փոխանցում է, որ շուտով կանցկացվեն իտալական և իրանական ռազմական ծովագնացների համատեղ զորավարժություններ:
Vesti.am