Հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծելու գաղափարն արդեն քննարկման առարկա է դարձել, բայց դա դեռևս գործնական քայլերի փուլ չի տեղափոխվել: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առաջիկայում կայանալիք «Armenia Expo-2016»-ին նախատեսվում է բանակցություններ վարել ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանում հոկտեմբերի 5-8-ը կայանալու է «Armenia Expo-2016» անվամբ հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես
-Մեր նախնական տարբերակը հետրևյալն է, որ Հայաստանի հանրապետության և Իրանի սահմանին պետք է մասնավոր հիմունքներով ազատ տնտեսական գոտի կառուցվի: Այսինքն, այդ ազատ տնտեսական գոտու կազմակերպումը պետք է փոխանցվի ինչ-որ մասնավոր ընկերության,- նշել է Հովհաննիսյանը:
Մանրամասները Vesti.am-ի տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=TIqehJDBYAo&feature=youtu.beVesti.am