Foto

Ինչպե՞ս ազատվել Ադրբեջանի ազդեցությունից

Հայաստանի տարածքով իրանական գազի հոսքի մուտքը Վրաստանին այլընտրանք է ադրբեջանական գազի նկատմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասել է իրանագետ Արտյոմ Տոնոյանը.

-Բացի Հայաստանից և Իրանից, ծրագրի իրականացմանը շատ շահագրգիռ է Վրաստանը, քանի որ այդ կերպ Վրաստանում ադրբեջանական գազի հոսքերից բացի ավելանում է նաև իրանականը,-ասել է նա:

Տոնոյանի համոզմամբ՝  ծրագրի իրականացումը Հայաստանի համար շահեկան է այնքանով, որ Հայաստան-Վրաստան-Իրան համագործակցության մոդելը հնարավորություն կտա հակակշիռ ստեղծել իրանաադրբեջանական հարաբերություններին:

-Բոլոր կողմերն էլ շահագրգիռ են և չկա որևէ տրամաբանություն նախագծի չիրականացման համար,-ասել է նա, հավելելով, որ նոր ֆինանսական միջոցների ներգրավման կարիք էլ չկա.

-Իրան-Հայաստան գազատարն արդեն կառուցված է, Վրաստանի հետ գազամուղներ ևս կան, միակ խնդիրը գազի ծավալների հետ է կապված, քանի որ նշված գազատարով տարեկան երկու միլիոն խմ գազ կարող է Հայաստանից Վրաստան տեղափոխվել, ինչը Հայաստանին անհրաժեշտ  մեկ տարվա գազի ծավալների քանակն է, մինչդեռ ծրագրի ժամանակ արտահանվելու է 500 միլիոն խմ,-եզրափակել է իրանագետը:

Vesti.am