Foto

Արցախի կրթության վերջին նախարարը պատասխանատու կլինի ՀՀ զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակի համար

Այսօր՝ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ նշանակված Նորայր Մկրտչյանը Արցախի կրթության վերջին նախարարն էր։ 

Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2023թ. մարտի 16-ին։ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրով Նորայր Մկրտչյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։

Հարկ է նշել, որ Նորայր Մկրտչյանը մինչև կրթության նախարար նշանակվելը զբաղեցրել է ԱՀ ՊԲ հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը։