Foto

Սյունիք ներխուժած ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին կրկին վիրահատելու են

Այս շաբաթ կրկին վիրահատելու են Սյունիք ներխուժած ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին։

Այդ մասին սյունեցի կինը հայտնել է 24news.am-ին։ Անի Ավետիսյանը պատմել է, որ անտանելի ցավեր ունի։ Հերթական վիրահատությունը այս շաբաթ է կատարվելու, սակայն օրը դեռևս հայտնի չէ։

«Եթե հաջորդ վիրահատությունս հաջող անցնի, դեռ մեկ տարի էլ կպահանջվի վերականգնվելու համար։ Հետո երեխայի պես տոտիկ-տոտիկ պետք է սկսեմ քայլել սովորել»,- պատմել է Անի Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ վիրահատությանը, հավանաբար, կմասնակցեն նաև այլ հիվանդանոցներից ժամանած բժիշկներ։

 Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում