Ռուսաստանը շարունակում է պատրաստակամություն ցուցաբերել Ուկրաինայի հետ բանակցություններ անցկացնելու հարցում, սակայն դրանց ընթացքում չի դադարեցնի հատուկ ռազմական գործողությունը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ ենք բանակցություններ վարել, սակայն հատուկ ռազմական գործողությունը այդ ընթացքում չի դադարեցվի։ Մենք այդ փորձն արդեն ունեցել ենք և համապատասխան եզարահանգումներ արել ենք»,- «Вести»-ի եթերում ասել է Լավրովը։
Ռուսաստանի արտգործնախարարն արձագանքել է նաև ԱՄՆ-ում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկին՝ նշելով, որ ռուսական կողմն արդեն իսկ պաշտոնապես հայտարարել է՝ եթե Զելենսկին ցանկանում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, ապա կարող է այցելել Մոսկվա։
«Եվ դա արդեն իսկ բարի կամքի մեծ դրսևորում է մեր կողմից»,- հավելել է Սերգեյ Լավրովը։









