Նյու Դելիում ընթացնող ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է թամիլյան դասական գրականության գլուխգործոց «Տիրուկկուրալի» ռուսերեն օրինակը, որի թարգմանիչը մեր հայրենակից Նաիրա Մկրտչյանն է։
Հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
«Երբեք մտքով չէր անցնի, որ իմ թարգմանած գիրքը մի հզոր երկրի ղեկավար կնվիրի մյուս հզոր երկրի ղեկավարին»,– ասել է նա։
Տեղի ունեցածի մասին Նաիրա Մկրտչանին հայտնել է կոլեգաներից մեկը` հեռախոսով։
Վերհիշելով կատարած աշխատանքը` Մկրտչյանը նշում է, որ գրքի թարգմանության ամբողջ ընթացքում իրեն ուղեկցել էր այն զգացումը, որ արդյունքը պետք է իդեալական լինի։
«Բնագիրը թամիլերեն է, բայց ես թամիլերեն չգիտեմ։ Հետևաբար ինձ տվեցին այս գրքի անգլերեն թարգմանությունը։ Զգում էի, որ այն ինչ-որ իմաստով սխալ է, ինչ–որ բան այն չէ, դրա համար անգլերեն այլ թարգմանություններ էլ եմ նայել, Խորհրդային Միության ժամանակվա ռուսերեն թարգմանություն էլ կա, դա էլ եմ նայել, ֆրանսերեն թարգմանությունն եմ նայել։ Մի խոսքով` այդքան աղբյուրներ ուսումնասիրելով, ես վերջապես ստեղծել գրքի և՛ ռուսերեն, և՛ հայերեն տարբերակները, և հուսով եմ, որ ճիշտ է ստացվել»,– ասել է Մկրտչյանը։









