Foto

Ոչ մի երկիր չպետք է օգտագործի իր տարածքը մեկ այլ երկրի uպառնալու կամ նրա վրա hարձակվելու համար․ Փեզեշքիան

Ոչ մի երկիր չպետք է օգտագործի իր տարածքը մեկ այլ երկրի սպառնալու կամ նրա վրա հարձակվելու համար:  Նյու Դելիում կայացած BRICS-ի առաջնորդների փակ նիստում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Հայտնում է Isna-ն։


Նա նշել է, որ ցանկացած կառավարման համակարգի վստահելիությունը կախված է բոլոր երկրների՝ թե՛ փոքր, թե՛ մեծ, իրավունքները պաշտպանելու կարողությունից։

Փեզեշքիանի խոսքով, ՄԱԿ-ի կանոնադրությունը չի կարողանում պաշտպանել ազգերին ուժի ապօրինի կիրառումից, իսկ միջազգային կանոնները պարտադիր են ոմանց համար և մեկնաբանման ենթակա՝ մյուսների դեպքում։


«Իրանի Իսլամական Հանրապետությունն այս իրողությունը զգացել է սեփական փորձով՝ Ամերիկայի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ժամանակ։

Ներառական գլոբալ կառավարման չորս հիմնական սյուներն են՝ երկրների ինքնիշխանության նկատմամբ հավասար հարգանք և միջազգային իրավունքի ոչ խտրական կիրառում, գլոբալ կառավարման կառույցների բարեփոխում, բազմակողմանիությունը գործնական քայլերի վերածում և միակողմանի պատժամիջոցներին գործնական ու լուրջ հակազդեցություն։

BRICS-ը կարող է հասնել իր նպատակներին, այդ թվում՝ արդարության վրա հիմնված միջազգային կարգի հաստատմանը, եթե կարողանա հաղթահարել նաև խմբի ներսում առկա մարտահրավերները»։