Foto

Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Վանաձոր, Հրազդան, Գյումրի և Արարատ քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.


Վանաձոր քաղաքում՝

-Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 5-ին,


-Հերացի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 31-ին,

-Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 5-ին:

Հրազդան, Գյումրի և Արարատ քաղաքներում՝ չեն գերազանցել: