Foto

Anthropic ընկերության ղեկավարը կոչ է արել դանդաղեցնել ԱԲ ավելի հզոր մոդելների մշակման տեմպերը

Anthropic ընկերության ղեկավար Դարիո Ամոդեին անվտանգության նկատառումներից ելնելով կոչ է արել դանդաղեցնել արհեստական բանականության ավելի հզոր մոդելների մշակումը։ Հայտնում է Ռիա Նովոստին։


«Վերջին մի քանի ամիսների ընթացքում ես եկել եմ այն եզրակացության, որ ռիսկերը լիովին վերացնելու համար անհրաժեշտ է էլ ավելի մեծ շրջահայացություն։ Բավարար չէ միայն ներդրումներ կատարել ռիսկերի կանխարգելման միջոցառումներում, անհրաժեշտ է նաև դանդաղեցնել ԱԲ մոդելների հնարավորությունների զարգացման տեմպերը, որպեսզի անվտանգության միջոցները հասնեն դրանց հետևից։ Մենք պետք է նվազեցնենք ԱԲ մոդելների հնարավորությունների զարգացման արագությունը»,- ասված է Ամոդեիի հայտարարության մեջ։

Anthropic-ի ղեկավարն անհանգստություն է հայտնել, որ այս ամառվանից սկսած՝ ԱԲ-ի զարգացումը զգալիորեն արագացվել է՝ հիմնականում շնորհիվ հաջորդ սերնդի մոդելներ ստեղծելու ԱԲ-ի աճող հնարավորությունների։ Նա նաև մտահոգված է OpenAI-ի ԱԲ գործակալների կողմից մեքենայական ուսուցման Hugging Face հարթակի կոտրմամբ։


«Այդ պատճառով ես առաջարկում եմ երեք փուլից բաղկացած պլան, որի նպատակն է զսպել առաջատար տեխնոլոգիաների զարգացումը»,- գրել է Ամոդեին։