Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է՝
49 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
15 դեպք՝ խարդախության,
11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
8 դեպք՝ հոգեկան ներգործության,
6 դեպք՝ սառը զենք կրելու,
5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության,
3-ական դեպք՝ շորթման, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անհետաձգելի միջամտության որոշում չկատարելու, փաստաթուղթ կեղծելու։Բացահայտվել է նաև կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կաշառք տալու, ստանալու միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հողը փչացնելու, թմրամիջոցի մաքսանենգության, հրազենի ապօրինի շրջանառության, աշխատանքի պաշպանության կանոնները խախտելու, հրազենի մաքսանենգության, ինքնիրավչության, արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու, ապօրինի կերպով հրազեն պատրաստելու դրանք ձևափոխելու կամ նորոգելու, երեխայի տեսակցությանը խոչընդոտելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
1-ական դեպք՝ կողոպուտի, ֆիզիկական ներգործության, գույքին տիրանալու։Հայտնաբերվել է 12 հետախուզվող։
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։









