545 միլիոն 519 հազար դրամ կհատկացվի Երևանի կենտրոնում գտնվող փողոցի նորոգման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 16-ի նիստում։
Նշվում է, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ է ապահովել համաժողովի անցկացման վայր տանող և այն սպասարկող տրանսպորտային ենթակառուցվածքների անվտանգ, հուսալի և ներկայանալի վիճակը։
Այս նպատակով անհրաժեշտ է նորոգման աշխատանքներ իրականացնել Ոսկերիչների փողոցում։









