Foto

Հայաստանում չորս ընկերություն ստացել է մաքսային արտոնություններ

«Roselin by KOK» ընկերությունն ազատվել է ներմուծման մաքսատուրքերից։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հուլիսի 16-ի նիստում։

Ընկերության ներմուծած հումքն ու սարքավորումներն օգտագործվելու են ժամանակակից ջերմոցային տնտեսություն հիմնելու համար, որտեղ վարդեր են աճեցվելու։ Մեկ այլ որոշմամբ՝ նույնպիսի արտոնություն է ստացել նաև «Արփիմեդ» ընկերությունը։ Վերջինիս ներմուծած սարքավորումներն ուղղվելու են դեղագործական արտադրամասերի կառուցմանը։

Բացի այդ, մաքսային արտոնություններ են ստացել նաև «Grand Rose AR» և «Prime Rose» ընկերությունները, որոնք նախատեսում են ծաղիկների աճեցման համար ջերմոցային համալիրներ կառուցել։