Foto

Կոնստանտին Լյուբակովը նշանակվել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրեն

Wildberries-ը հայտարարում է Կոնստանտին Լյուբակովին Հայաստանում ընկերության տարածաշրջանային տնօրենի պաշտոնում նշանակելու մասին։ Նա պատասխանատու կլինի հայկական շուկայում բիզնեսի զարգացման, տեղական վաճառողների և գործընկերների հետ համագործակցության ամրապնդման, ինչպես նաև հարթակի ծառայությունների կատարելագործման համար, հայտնում է «Արմենպրես»-ը։

Կոնստանտին Լյուբակովն էլեկտրոնային առևտրի և մանրածախ առևտրի ոլորտներում ավելի քան 13 տարվա փորձ ունի։ Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Յանդեքս Մարկետում» և AliExpress Russia-ում, որտեղ պատասխանատու է եղել բիզնեսի զարգացման, վաճառողների ներգրավման և գործառնական գործընթացների օպտիմալացման համար։

«Տեսնում եմ, որ տեղական ձեռներեցներն ու Wildberries-ի վաճառողները բիզնեսը զարգացնելու և միջազգային շուկաներ դուրս գալու մեծ ներուժ ունեն։ Վստահ եմ, որ հայ արտադրողները կարող են իրենց արտադրանքն արժանիորեն ներկայացնել տարբեր երկրների գնորդներին։ Իմ խնդիրն է կիրառել կուտակած փորձս՝ տեղական վաճառողների համար նոր հնարավորություններ ստեղծելու, վաճառքի ծավալներն ավելացնելու և նոր գնորդներ գտնելու հարցում նրանց աջակցելու համար», նշել է Կոնստանտին Լյուբակովը։

«Կոնստանտինը մեծ փորձ ունի էլեկտրոնային առևտրի, գործընկերային հարաբերությունների զարգացման և բիզնեսի ընդլայնման ոլորտներում։ Վստահ ենք, որ նրա փորձն ու մասնագիտական գիտելիքները կօգնեն Wildberries-ին ամրապնդել իր դիրքերը Հայաստանում, աջակցել տեղական բիզնեսի զարգացմանը և շարունակել կատարելագործել գնորդներին մատուցվող ծառայությունները։ Կոնստանտինին հաջողություն ենք մաղթում նոր պաշտոնում», նշել է ԱՊՀ երկրներում զարգացման դեպարտամենտի տնօրեն Դենիս Պոխազնիկովը։

Wildberries-ը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Հայաստանում, ներգրավել նոր վաճառողների և համալրել հարթակի ապրանքատեսականին՝ գնորդներին առաջարկելով ընտրության ավելի լայն հնարավորություն։