Foto

Վթարային ջրանջատումներ մարզերում և Երևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 16-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի ք.Նոր Հաճն Հաթ թաղամասի ջրամատակարարումը։ 

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 16-ին ժամը 10:10-13:00-ն կդադարեցվի ք.Բերդ Խ.Աբովյանի, Ստ.Թումանյան փողոցների ջրամատակարարումը։ 

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 16-ին ժամը 10:10-17:00-ն կդադարեցվի ք.Կապան Սյունիք Գյուղի, Գործարանային փողոցի ջրամատակարարումը։

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 16-ին ժամը 11:00-14:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: