Foto

Թրամփը հայտարարել է սպառազինության արտադրության մեջ 10 միլիարդ դոլար արժողությամբ նոր ներդրումների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Փենսիլվանիայում սպառազինության արտադրության ոլորտում շուրջ 10 միլիարդ դոլարի նոր ներդրումների մասին։ Այս ներդրումներն արվում են այնպիսի ժամանակահատվածում, երբ Իրանում ընթացող պատերազմի պատճառով կրճատվել են ԱՄՆ-ի կողմից Tomahawk թևավոր հրթիռների, ինչպես նաև Patriot և THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերի կայանների մատակարարման ծավալները։

«Փենսիլվանիայի բանվորներն ու մասնագետները կառուցելու են նավեր, սուզանավեր, բեռնատարներ, արտադրելու են զենք և զարգացնելու են այնպիսի արդյունաբերություն, որն Ամերիկային կտա երկրի պատմության մեջ ամենաուժեղ ու հզոր պետության կարգավիճակը»,— ԱՄՆ նախագահի խոսքերն են մեջբերել տեղական ԶԼՄ-ները։