Հուլիսի 15-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշի 35-րդ փողոցում գտնվող շենքերից մեկի բակում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, և նշված շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի բնակիչ, 27-ամյա Միսակ Վ.-ի դին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը գտնվում էր տնային կալանքի տակ և 6-րդ կամ 8-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռո









