Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, ինչպես և նրա հայրը, հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնման օգտին․ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի հետ հանդիպման ժամանակ
«Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման հարցը մշտապես ընդգծվել է ինչպես հանգուցյալ գերագույն առաջնորդի (այաթոլլա Ալի Խամենեիի), այնպես էլ ներկայիս գերագույն առաջնորդի (Մոջթաբա Խամենեիի) կողմից։ Թեհրանը մեծ լրջությամբ կհետևի այս մոտեցմանը»,– ասել է Իրանի նախագահը, որի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայության Telegram-ալիքը։









