Foto

ԼԺՀ-ում 2026-ի սկզբից հարվածների հետևանքով զոհվել է 4 երեխա, 54-ը՝ վիրավորվել

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության երեխաների իրավունքների հարցերով լիազոր Իննա Շվենկը հայտարարել է, որ 2026 թվականի սկզբից տարածաշրջանի բնակավայրերում Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով զոհվել է 4 անչափահաս, ևս 54-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Նրա խոսքով՝ 2014 թվականից Դոնբասում սկսված զինված հակամարտության ընթացքում ուկրաինական կողմի գործողությունների հետևանքով զոհերի թվում են եղել գրեթե 400 անչափահասներ։

Շվենկի տվյալներով՝ 2014 թվականից մինչև հատուկ ռազմական գործողության մեկնարկը ԼԺՀ տարածքում վիրավորվել է 107 երեխա, զոհվել՝ 36-ը։ 2022 թվականի փետրվարից մինչ օրս ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվել է ևս 207 երեխա, զոհվել՝ 40-ը։

Երեխաների իրավունքների հարցերով լիազորը նաև հայտարարել է, որ ռազմական գործողությունների ընթացքում ուկրաինական ուժերը, իր պնդմամբ, կիրառում են պատերազմի արգելված մեթոդներ՝ այդ թվում պայթուցիկ առարկաները քողարկելով որպես մանկական խաղալիքներ և թողնելով դրանք խաղահրապարակներում։