«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց Լոնդոնի «Չելսիից» 22-ամյա բրազիլացի կիսապաշտպան Անդրեյ Սանթոսի տեղափոխության մասին։
«Կարմիր սատանաները» ֆուտբոլիստի հետ կնքել են երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2031 թվականի հունիսը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:
Ըստ բրիտանական մամուլի և լրագրող Բեն Ջեյքոբսի տեղեկությունների՝ տրանսֆերի արժեքը կազմել է մոտ 56,3 մլն եվրո, որին կհավելվի ևս 2,3 մլն եվրո՝ որպես հավանական բոնուսներ: Transfermarkt հեղինակավոր պորտալը բրազիլացու շուկայական արժեքը գնահատում է 40 մլն եվրո:
Անդրեյ Սանթոսը լոնդոնյան ակումբի գույները պաշտպանում էր 2023 թվականի հունվարից։
Նախորդ մրցաշրջանում նա «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում (27-ը՝ ԱՊԼ-ում)՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև նվաճելով 2025թ. Աշխարհի ակումբային առաջնության գավաթը:
Վիճակագրական տվյալներով՝ ԱՊԼ-ի մինչև 22 տարեկան կիսապաշտպանների շրջանում բրազիլացին եղել է լավագույնը փոխանցումների ճշգրտությամբ, ինչպես նաև առաջատարը՝ 90 րոպեի կտրվածքով առաջխաղացող փոխանցումների քանակով։
Ավելի վաղ նա հիանալի մրցաշրջան էր անցկացրել ֆրանսիական «Ստրասբուրգում»՝ դառնալով 11 գոլի և 5 ասիստի հեղինակ, ընդ որում՝ բազմիցս խաղադաշտ դուրս գալով ավագի թևկապով:
Պայմանագրի ստորագրումից հետո Սանթոսը չի թաքցրել իր ոգևորությունը.
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլային տնօրեն Ջեյսոն Ուիլկոքսն իր հերթին ընդգծել է, որ ակումբը վաղուց էր հետևում բրազիլացուն և նրան համարում է միջին գծի առանցքային ուժեղացում նոր մրցաշրջանից առաջ:
Հավելենք, որ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ մանկունիանցիներն ավարտին են հասցրել ևս մեկ կենտրոնական կիսապաշտպանի՝ Յուրի Տիլեմանսի տրանսֆերը «Ասթոն Վիլայից»:









