Ռուսական գազի արտոնյալ գինն օգնություն է Հայաստանի ժողովրդին՝ Ռուսաստանի հաշվին, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, արտոնությունը, որը ստանում են հայերը, միշտ ինչ-որ մեկի հաշվին է։ Դա երկնքից չի, դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Հայ ժողովուրդը մեր եղբայրական ժողովուրդն է։ Այս երկիրը միշտ եղել է և կմնա եղբայրական։ Բայց սա մեր հաշվին է՝ մենք պետք է իրերը իրենց անունով կոչենք։ Սա մեր օգնությունն է հայերին», - ասել է Պեսկովը։









