Foto

ՊՆ-ն հերքում է՝ վաղը մարզերից եկող ճանապարհները փակ չեն լինելու

Համացանցում որոշ օգտատերեր կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր վաղը մարզերից եկող ճանապարհները փակ են լինելու, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է:

Հանրապետության հրապարակում սիրով սպասելու ենք մեր բոլոր հայրենակիցներին»,- ասվում է հաղորդագրությունում։