Foto

«Lada Priora»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն ու մինչ կժամաներ «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, վարորդը քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկված կնոջը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը Կոտայքի մարզի բնակիչ է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։