Foto

Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում

Մայիսի 27-28֊ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Բարձր ջերմաստիճաններով պայմանավորված Սևանա լճի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում հնարավոր են անբարենպաստ ելքեր։