Foto

Ռուսաստանը կդադարեցնի Երևանի հետ գազի մատակարարման համաձայնագիրը, եթե ՀՀ-ն շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը միակողմանիորեն կդադարեցնի կամ կչեղարկի Հայաստանի հետ գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը, եթե Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության գործընթացը շարունակվի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«2026 թվականի մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը պաշտոնապես հայկական կողմին է հանձնել Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ս.Ե. Ցիվիլևի նամակը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որում տեղեկացվում է, որ եթե Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացը շարունակվի, ռուսական կողմը միակողմանիորեն կդադարեցնի կամ կչեղարկի Ռուսաստանի Դաշնության կառավարության և ՀՀ կառավարության միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ի «ՀՀ բնական գազի, նավթամթերքի և չմշակած ադամանդի մատակարարման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը», - ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի հայտարարության մեջ։