Ամերիկյան կործանիչները շուրջօրյա պարեկություններ են իրականացնում Մերձավոր Արևելքի՝ Իրանին հարակից շրջաններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Օդային գործողություններում ներգրավված են ցամաքային տեղակայման F-16 և F-35A կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ավիակիրների տախտակամածին հերթապահող F/A-18 Super Hornet կործանիչներ և ռադիոէլեկտրոնային պայքարի EA-18G Growler ինքնաթիռներ, որոնք առաքելություններ են իրականացնում Հորմուզի նեղուցի շրջանում։ Թռիչքների տևողությունն ապահովում են Մերձավոր Արևելքի բազաներից օդ բարձրացող լիցքավորող ինքնաթիռները։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։









