Foto

Մուրճի դարաշրջանը պետք է փոխվի բահի դարաշրջանով․ Նարեկ Կարապետյան

Եթե Հայաստանում ընտրությունների արդյունքում փոփոխություն չլինի, ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպես հիմա է, այս մասին Գեղարքունիքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ հենց այս մարզի օրինակով էլ ներկայացնելով, թե ինչ է այսօր իրականում կատարվում Հայաստանում՝ տնտեսության անկում, գյուղատնտեսական ոլորտի անկում, փակված գործարաններ, բնակչության սոցիալ-տնտեսական վատ պայմաններ։

 «Մարդկանց չեն թողնում ձուկ բռնել, կարտոֆիլ, ցորեն չի աճում, ո՞նց ապրի էս ժողովուրդը։

Մի հնարավորություն կա՝ պետական ապարատում աշխատանքի են վերցնում, բայց մարդը մեր երկրում լավ ապրելու, հարստանալու հնարավորություն չունի, որովհետև չկա զարգացման տեսլական, մոդել։

8 տարում Փաշինյանը երևի միլիոնավոր բառեր է ասել, ամեն օր՝ հազարավոր բառեր, բայց դրանից աղքատությունը Գեղարքունիքում, Հայաստանի մյուս մարզերում չի նվազել, չեն նվազել մարդկանց պրոբլեմները։ Ի՞նչ պետք է անենք, փոփոխություն բերելու մեծ փորձ ունեցող առաջնորդ ընտրենք։ Մուրճի դարաշրջանը պետք է փոխվի բահի դարաշրջանով»,- ասել է Նարեկ Կարապետյանը։