Foto

Ուշուիստ Արսեն Բաղրյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ուշուի Աշխարհի գավաթի խաղարկություններում:

Չինաստանում կայացած աշխարհի գավաթի 11-րդ խաղարկությունում Հայաստանի հավաքականի անդամ,   Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Բաղրյանը դարձել է արծաթե մեդալակիր:

Հայ ուշուիստը  2025 թվականին միջազգային ֆեդերացիայի կողմից  ճանաչվել էր տարվա լավագույն մարզիկ: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուշուի Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները 27 մեդալ էին նվաճել Եվրոպայի առաջնությունում։