Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայի պաշտոնյաների վրա հարձակումներ պլանավորելու մեջ։
«Մենք ունենք ռուսական փաստաթղթեր, որոնք առաջարկում են հարվածների թիրախ դարձնել Կիևը և Ուկրաինայի այլ քաղաքներ, որտեղ կարող են գտնվել բանակի ղեկավարությունը, կառավարության անդամները։ Նրանք այս ծրագիրը վաղուց են մշակել։ Հիմա, Իրանից հետո, նրանք կրկին ակտիվացել են, նրանք փնտրում են մեր գտնվելու վայրը, մեր հավաքատեղիները։
Նույնը վերաբերում է նաև Ուկրաինայի ղեկավարության, հետախուզության և մեր հատուկ ծառայությունների մյուս անդամներին։ Մոսկվայում որոշ մարդիկ դեռ չեն հասկացել, որ ուկրաինացիները երբեք չեն հրաժարվի իրենց անկախությունից, մենք չենք հրաժարվի մեր հողից, մեր ինքնիշխանությունից, մեր պետությունից», - հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։









