Foto

Չեմ հավատում, որ Գերմանիայի կանցլեր Մերցը չեղարկել է Սլովակիա իր այցը՝ մայիսի 9-ին Մոսկվա կատարած իմ այցի պատճառով․ Ֆիցո

Ես ևս երեք անգամ կգնայի Ռուսաստանի մայրաքաղաք, ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

Նա նշել է, որ չի հավատում, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չեղարկել է Սլովակիա իր այցը՝ մայիսի 9-ին Մոսկվա կատարած այցի պատճառով։

«Եթե ինչ-որ մեկը չեղյալ հայտարարեր ինձ հետ հանդիպումը՝ Մոսկվա կատարած այցի պատճառով, ես ևս երեք անգամ կգնայի Ռուսաստանի մայրաքաղաք», - լրագրողներին ասել է վարչապետը։

«Ես չեմ հավատում, որ Մերցը կարող էր նման քաղաքական սխալ թույլ տալ՝ հրաժարվելով Սլովակիա գալ Մոսկվայի պատճառով։ Ես չեմ հավատում դրան։ Այդ վարքագիծը ինձ համար նույնպես չափազանց ծանր կլիներ»,-նշել է նա։