Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են ազգային հավաքական՝ նախապատրաստվելու առաջիկա ընկերական հանդիպումներին:
ՀՖՖ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ազգային թիմի ճամբար են հրավիրվել 11 լեգեոնականներ: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ վնասվածքների պատճառով հավաքականին չեն կարողանա միանալ Վահան Բիչախչյանը, Ֆինն Գերագուսյանը, Ստյոպա Մկրտչյանը և Ուգոչուկվու Իվուն։
Հիշեցնենք, որ առաջիկայում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Ղազախստանի և Մոլդովայի ընտրանիների դեմ:









