Դոնալդ Թրամփը Իրանի հետ պատերազմի պատճառով կորցնում է իր նկատմամբ աջակցությունը, չնայած ընտրությունների ընթացքում նա խոստանում էր պայքարել գնաճի դեմ և հրաժարվել արտաքին ռազմական միջամտությունից, բենզինի գների աճ է նկատվում, գրում է Financial Times-ը։
Նշվում է՝ ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի վարկանիշը նվազել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ, իսկ նավթի գները բարձրացել են մինչև վերջին չորս տարվա առավելագույնը։
Financial Times-ը գրում է, որ ԱՄՆ նախագահի օգնականները շարունակում են վստահություն հայտնել նրա առաջնորդական հատկանիշների և քաղաքականության արժանիքների նկատմամբ։ Սակայն որոշ հանրապետականներ կարծում են, որ Թրամփը հեռացել է սովորական ամերիկացիների խնդիրներից, և այժմ չկա մեկը, ով կարող է նրան հետ պահել տարրական քաղաքական սխալներից։
Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում նրա ենթակաները փորձում էին «կանխել նրա սեփական սխալները», սակայն այժմ «կարծես թե նրանք գրեթե նպաստում են դրանց իրականացմանը», վստահ է FT-ի աղբյուրը։
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ նախագահի փորձերը՝ իր վստահությունը ցուցադրելու և խոստանալով Ամերիկային «ոսկե դար» պարգևել, պաշտոնավարման 16 ամիսներից հետո հաճախ ձախողվում է։









