Foto

Իսրայելը շարունակում է ավիահшրվածներ հասցնել Լիբանանի հարավին․ կան զnհեր և վիրшվորներ

Իսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել Լիբանանի հարավին։

Հարավային Լիբանանի Դեյր Կանուն-Ռաս ալ-Այն քաղաքի վրա Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, վիրավորվել՝ ևս երկուսը, հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։

Հարվածներ են հասցվել նաև Հաբուշ, Քֆարկիլա, Մաջդալ Զուն քաղաքներին և Տյուրոսի արվարձաններին: Այս քաղաքներում զոհերի և վնասների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: