Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մայիսի 1-ին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը ամերիկա-իրանյան բանակցություններում, ТАСС-ին հայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հարձակում էին ձեռնարկել Իրանի դեմ։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի փոխադարձ համաձայնությամբ երկշաբաթյա հրադադարի հաստատման մասին։ Ապրիլի 11-ին Թեհրանը և Վաշինգտոնը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կայացած բանակցությունների ընթացքում մի շարք տարաձայնությունների պատճառով համաձայնության չէին եկել հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ։









