Ապրիլի 29-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձին այցելած փաստաբան Նելլի Մինասյանի նոթբուքը, որն ակնհայտ կասկած է հարուցել, և այն ստուգվել է նաև ռենտգեն սարքի միջոցով: Ստուգմամբ նկատվել են համակարգչի բաղադրիչ չհանդիսացող առարկաներ: Նոթբուքի քանդման արդյունքում միջից հայտնաբերվել է 7 բջջային հեռախոս:
Փաստաբանը ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության՝ 500.000 ՀՀ դրամ տուգանքի չափով:
Հավելենք, որ վերջինս նախկինում ևս՝ 2025թ. դեկտեմբերի 05-ին, ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր անցկացնելու համար:









