Foto

Մեզ խնդրեցին չհшրձակվել ռուսական էներգետիկ օբյեկտների վրա․ ես ասացի՝ ոչ․ Զելենսկի

Մեզ խնդրեցին չհարձակվել ռուսական էներգետիկ օբյեկտների վրա, և ես ասացի՝ ոչ, այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիրշ Զելենսկին։

«Մենք մեր գործընկերներից հաղորդագրություններ ստացանք, որ Մերձավոր Արևելքում առկա մարտահրավերների պատճառով մենք կարող ենք չհարձակվել Ռուսաստանի որոշակի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Եվ, իհարկե, ես ասացի՝ ոչ, մենք կհարձակվենք։ Եկեք կնքենք «էներգետիկ զինադադար», բայց ոչ ոք մեզ նման բան չի առաջարկել։ Մենք բաց ենք դրան, բայց եթե Ռուսաստանը հարձակվի մեզ վրա, մենք ամեն դեպքում կպատասխանենք»,-Newsmax-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահը։