Բացի այդ, պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձը Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրով Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակված լինելու պայմաններում խախտել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքը, ինչպես նաև տեղեկություններ են ստացվել հանրահավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու վերաբերյալ:
Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մի շարք խուզարկություններ, ձերբակալվել են հինգ անձինք»։









