Foto

Ծղուկից Սառնակունք տանող հատվածում կատարված հիմնանորոգման աշխատանքները չեն ընդունվել շահագործման

Մ-2 միջպետական ճանապարհի` Ծղուկից Սառնակունք և Սպանդարյան տանող մոտ 7.5կմ հատվածում (կմ182+532-կմ190+000) կատարված հիմնանորոգման աշխատանքներն առկա թերությունների պատճառով հանձնաժողովի կողմից չեն ընդունվել շահագործման։

Կապալառու կազմակերպությունն իր միջոցներով իրականացնում է նշված 7.5կմ հատվածում առկա թերությունների վերացման աշխատանքներ։

Կատարվող աշխատանքների ընթացքին հետևում էր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը։